Երեկ դեկտեմբերի 25-ին կեսօրից հետո հրթիռակոծման է ենթարկվել Հալեպի Սուլեյմանիա թաղամասը: Հրթիռների հարվածը հաջորդ ժամերին ավելի է ուժեղացել և ընդգրկել են նաև Թելեֆոն-Հավայի-Նոր գյուղ գիծը, Ազիզիե և Աուժեթ Ժըպ տարածքները: Այս մասին հաղորդում է Բերիո նյուզը: 

Վերոնշյալ շրջաններում ընկած հրթիռների պատճառով երկու հայ է վիրավորվել` Աննա Դավթյանը և Արա Արամյանը: Հրթիռակոծումից վիրավորները անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց և բուժումներ ստացել:

Արձանագրվել է նաև մի շարք բնակարանների և ավտոմեքենաների տարբեր աստիճանի վնասներ: