Շուրջ երկու տասնյակ ոստիկաններ, որոնք հեռացվել են աշխատանքից կամ այլ պաշտոնների են նշանակվել նախարարների որդիների ձերբակալության պատճառով, դատական հայց են ներկայացրել թուրքական իշխանությունների դեմ: Ոստիկանները պահանջում են վերականգնել իրենց պաշտոնները և վճարել փոխհատուցումներ: Այս մասին գրում է Turan-ը՝ հղում կատարելով «Bu gün» պարբերականին:
Ոստիկանության հասարակական կազմակերպության ղեկավար Ֆարուկ Սեզերը նշել է, որ ակտիվ աշխատանք է տարվում «ոստիկանների իրավունքների ամբողջական վերականգնման համար»:

Հիշեցնենք, որ Էրդողանը աշխատանքից հեռացրել էր ոստիկանության բոլոր սպաներին և դատախազներին, որոնք բացահայտել էին լայնամասշտաբ կաշառակերության ցանցը, որտեղ մտնում էին կառավարության անդամներ, նրանց երեխաները և խոշոր գործարարներ: Այդ խումբը զբաղվում էր փողերի լվացմամբ, թմրամիջոցների հետ անօրինական գործարքներով, մաքսանենգությամբ և այլն: