ՀՅԴ ԳՄ-ն  երեկ  նիստ է կայացել, որտեղ  որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին  ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց  ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ ըստ ՀՅԴ ցուցակի հենց Միքայել Մանուկյանն էր հաջորդ համարը:

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Միքայել Վաղինակի Մանուկյան

Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երևանում:

1986թ. ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը: Նկարիչ:

2006 թ. Ավարտել է Պետական մանկավարժական ինստիտուտը։

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին:

1992-2002թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում` որպես թղթակից, 2002թ.` ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:

Պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան» և ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով:

2002-2007թթ. և 2010-ից մինչ օրս ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից::

Ամուսնացած է, ունի երեք երեխա: