«Կուտակային կենսաթոշակային համակարգի» դեմ այսօր կազմակերպած ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նա իր խոսքում նշեց, որ արդեն կարող է շնորհավորել բոլորին, քանի որ այս հավաքը կայացավ և իշխանություններին ցույց տրվեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնում:

«Գրագետ, ինտելեկտուալ քաղաքացին իր քաղաքացու բարձր գիտակցությամբ բարձրացրեց քաղաքացիական ակտիվությունը այս հարցի շուրջ, ինչը մեծապես նպաստեց խմբակցությունների նախաձեռնությանը, եւ այսօրվա հավաքի բազմամարդությունը աննախադեպ համախմբման արդյունք է»,- նշեց Զուրաբյանը։

Ապա Զուրաբյանը շարունակեց. «Համաշխարհային բանկի հենց նոր հրապարակած տվյալներով Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք 5 մլրդ դոլար կապիտալի ապօրինի արտահոսք է տեղի ունեցել երկրից։ Հիմա ուզում են, որ մենք վստահե՞նք Տիչինայի որսորդներ, Կիպրոսի օֆշորներում միլիարդներ կուտակող իշխանությանը»,- նշեց նա:

Նոր բարեփոխումը, պատգամավորի խոսքով, թալանելու նոր գործիք է. «Իբր քիչ էին օլիգարխները, կարմիր գծերը, գազի գինը, փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ ճնշումները, հիմա էլ նոր թալանի միջոց են գտել», - նշեց նա։