YerevanNews.am-ն  ուսումնասիրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և իր տիկնոջ` Շողերինա Մկրտչյանի հայտարարագրերը:

Նշենք, որ պատգամավորի հայտարարագիրը ներկայացված է 2013թ. ապրիլի 4-ին, այն բաղկացած է 4 էջից: Պատգամավորի տիկնոջ հայտարարագիրը ներկայացված է նույն օրը և այն նույնպես բաղկացած է չորս էջից:

Պատգամավորի հայտարարագրում ներկայացրած «աղքատիկ» տվյալները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, հատկապես մի շարք բաժիններ, որոնք լրացված չեն: Մասնավորապես, Ալեքսանյանը չունի անշարժ և շարժական գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություն և ութ միլլիոնը գերազանցող թանկարժեք գույք:
Այժմ անդրադառնանք հայտարարագրում նշված դրամական միջոցներին: Ըստ այդմ` պատգամավորը հարկային տարվա սկզբում ունեցել է 371, 000, 000 դրամ և 9,380,000 դոլար: Նրա եկամուտները գոյանում են աշխատավարձից ` 3,025,750 դրամ, փայաբաժին` 12,350,000 դրամ, փայաբաժին` 3,200,000 դրամ, և ևս մեկ փայաբաժին` 840,000 դրամ: Ընդհանուր առմամբ, պատգամավորի եկամուտը կազմում է 19,415,750 դրամ:

Այժմ անդրադառնանք պատգամավորի կնոջ` Շողերինա Մկրտչյանի հայտարարգրին: Ինչպես և իր պատգամավոր ամուսինը, նա ևս չունի որևէ շարժական և անշարժ գույք, ինչպես նաև` արժեթղթեր և ներդրումներ: Սակայն, ի տարբերություն, ամուսնու` նա ունի հանձնված կամ վերադարձված փոխառություն, որի գումարը մի պարտապանից հարկային տարվա սկզբում կազմել է 2,938,567,000 , իսկ հարկային տարվա վերջում` 3,327,730,000 դրամ, իսկ մյուս պարտապանից` հարկային տարվա սկզբում 1,145,000,000 դրամ, որը հարկային տարվա վերջում չի փոխվել:

Թանկարժեք գույք, պատգամավորի կինը նույնպես չունի: Անդրադառնանք ներկայացրած եկամուտներին: Վարձակալություններից ստացված եկամուտները կազմում են 6,480,000; 8,500,000 ; 74,520,000 և 1,200,000 դրամ: Աշխատավարձից գոյացած եկամուտը կազմում է 1,380,000 դրամ: Փայաբաժինները կազմում են 25,300,000; 70,946,303; 56,370,000 և 35,044,700 դրամ: Ամբողջ եկամուտները միասին կազմում են 279,741,003 դրամ: