Նախատեսվում է, որ առաջիկայում լայն սպառման բազմաթիվ ապրանքներ դրոշմապիտակներ կունենան: Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նշենք, որ այս օրենքի նախագծով նախատեսվում է, որ ՀՀ-ում արտադրված կամ ներմուծված շշալցված, փաթեթավորված ապրանքների վրա այսուհետ դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է լինելու:

Նախկինում ըստ այս օրենքի, գարեջրի, հանքային ջրերի ու զովացուցիչ ըմպելիքների վրա դրոշմապիտակներ հայտնվեցին, իսկ այս օրենքից հետո դրոշմապիտակներ պետք է ունենան այսուհետև նաև կաթնամթերքը, բոված կամ չբոված սուրճը' փոխարինիչներով, թեյը' համաբույրային հավելումներով կամ առանց դրանց, բուսական յուղերը, պատրաստված կամ պահածոյացված մսամթերքը, ձկնամթերքը, խեցգետնակերպերը, բոլոր պահածոները, այդ թվում` նաեւ ջեմերը, մարմելադները եւ այլն, պայածոյացված բանջարեղենը, մրգերը, ընկուզեղենն ու այլ բույսերի ուտելի մասերը, պաղպաղակի կամ սննդային սառույցի այլ տեսակները, քացախը կամ դրա փոխարինիչները, կոսմետիկ միջոցները կամ դիմահարդարման եւ մաշկի խնամքի միջոցները, ներառյալ` արեւայրուքի դեմ կամ համար նախատեսված միջոցները, բացառությամբ դեղամիջոցների, մազերի խնամքի միջոցները, օժառը և այլն:

«Չեմ կարծում, թե սոցիալական խնդիրներ կառաջանան, խնդիրը կայանում է նրանում, որ ապրանքնքերի դրոշմավորումը հանգեցրել է տվյալ ապրանքների հայտարարագրվող ծավալների ավելացմանը և կառավարությունը նաև որդեգրել է, որպեսզի այդ միջոցառումը իրականցվի փուլ առ փուլ և տեխնիկական և նաև ժամանակային հնարավորություններով պայմանավորված: Կարծում եմ, որ առավել կարևոր է որ տնտեսավորող սյուբեկտները ճշգրտորեն հայտարարգրեն իրենց իրացման ծավալները»,-այս մասին այսօր կառավարությանի նիստից հետո ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Հարցին, թե արդյո՞ք դրոշմապիտակի առկայության դեպքում ապրանքները չեն թանկանա և ինչպե՞ս եք վերահսկելու գները,Վախթանգ Միրումյանն ասաց.

«Գնահատման խնդիր է, մենք գերադասում ենք աշխատել ստվերում և չունենալ թանկացո՞ւմ, թե՞ աշխատել ստվերում և ունենալ թանկացում: Դա բացառվում է, քանի որ դրոշմապիտակի գումարը ենթակա է նվազեցման՝ հարկ վճարողի հարկային պարտավորությունից. այսինքն՝ պետությունն ինքն է ֆինանսավորում դրոշմապիտակի արժեքը:  Դա սպառողի վրա չպետք է որևէ ազդեցություն ունենա»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ որոշ ապրանքներ թանկացան, նա պատասխանեց.

«Հստակ վերլուծություն չկա, որ գների թանկացման պատճառը դրոշմապիտակներն են»:

Լուսանկարը՝ Iravaban.net-ի