Ինչպես երեկ հայտնել էինք, թուրք ազգայնամոլ Հաքան Օքթայն իր Հայաստան այցերի ժամանակ նկարվել է «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ներկայացնող ձևով և այն տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, իսկ մյուս նկարներում նա նկարված էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

YerevanNews.am-ը պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց,  թե թուրք ազգայնականը միջոցառումներից մեկի ժամանակ խնդրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին նկարվել իր հետ:

«Վարչապետը օրվա մեջ մասնակցում է տարբեր միջոցառումների և տարբեր միջոցառումների ժամանակ լինում են մարդիկ, ովքեր մոտենում են և խնդրում են լուսանկարվել վարչապետի հետ: Հասան Օքթայի հետ հանդիպում չի եղել, պարզապես ինչ-որ միջոցառման ժամանակ նա մոտեցել ու խնդրել է նկարվել Տիգրան Սարգսյանի հետ: Այդքան բան: Փորձել շահարկել, ինչ-որ մարդկանց հիվանդ երևակայությամբ քննադատելն արդեն անիմաստ է»,- հավելեց նա: