Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Ուրվագիծ հաղորդաշարի ժամանակ խոսեց մեր 22-ամյա բանակի մարտունակության, ուժի և խնդիրների մասին:

Հաղորդաշարի վարող Պեղտրոս Ղազարյանը Արկադի Տեր-Թադևոսյանին հետևյալ հարցն ուղղեց, ասելով, թե երբ ԱԺ պատգամավորը, ով պատերազմի մասնակից է եղել, Ազգային ժողովում իրեն շատ գռեհիկ է պահում, ասում են, բայց չէ-որ նա արցախյան պատերազմի մասնակից է, հերոս է:

«Արդյո՞ք հերոս լինելը նրան թույլ է տալիս, որ նա այսօր կարող է մարդ ծեծել, հայհոյել, գռեհիկ խոսել, գողանալ, թալանել, խլել, հարկեր չմուծել»,-հարցրեց Պետրոս Ղազարյանը:

Ի պատասխան հարցադրմանը, Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց. «Պատգամավորները ինչ ուզեն կարան անեն, անձեռնմխելի են, բայց ասենք պատերազմի հերոս Վոլոդյա Ավետիսյանը, ասում են կաշառակեր է ու 2000 դոլարի համար բռնեցին:

Նայած, ո՞ր կուսակցությունից է, ո՞ւմ կողքն է կանգնած, ո՞վ է կանգնած իր կողքին, եթե այս քաղաքականությունը գնում է, ապա դրանք հասկանալի երևույթներ են: Ես ընդհանրապես չեմ խառնվում, բայց բոլորս էլ հասկանում ենք ինչի է տենց, ում են թույլ տալիս, ում՝ չէ:

Բարոյական առումով, իհարկե չի կարելի, հերոսությունը նման պահվածքի իրավունք իրեն թույլ չի տալիս, պատերազմի հերոսությունն ու աշխատանքային հերոսությունը, իրար պետք է համապատասխանեն, ինքը պետք է իր պատիվն ու հարգանքը պահի, որովհետև ինքն իրեն է հասարակության աչքից գցում: Դա անբարոյական երևույթ է, ու դրա մասին չի խոսվում և արդյունքում էդ վիճակն է»: