Ամբողջ աշխարհում տնտեսական աճ կա, իսկ դրությունը Արևմուտքում լավացել է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Սակայն, Բագրատյանի խոսքերով, կան երկրներ, որտեղ տնտեսական աճն իջել է: «Ռուսաստանում տնտեսական աճն իջել է, նույնիսկ Թուրքիայում, Բրազիլիան էլ է տուժում», - նշեց նա

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ռուբլու արժեզրկումն անդրադառնալ Հայաստանի վրա, նա նախ նշեց, որ պետք է քննարկել, թե ինչպես կարող է անդրադառնալ Հայատանի վրա արևմտյան փողերը:

«Ռուբլու արժեզրկումը կբերի որոշակի գնաճի Հայաստանում: Ռուբլու արժեզրկումը նշանակում է գնաճ հենց Ռուսաստանում: Մենք ահագին էքսպորտ ունենք Ռուսաստանում, բարձր գնաճի դեպքում, դա կկրճատվի», - նշեց նա: