Արքայազն Ջորջը մայրիկի՝ Քեյթ Միդլթոնի և նրա ընտանիքի հետ առաջին արտերկրյա արձակուրդն է անցկացրել Կարիբյան ծովի Միստիկա կղզու շքեղ վիլայում: Գրում է DailyMail-ը:

Արքայական շքեղ վիլան համալրված է 4 սենյակներով, բացօթյա ճաշասենյակով, որը նյում է դեպի ծովը, փարթամ արևադարձային այգով, ինչպես նաև անձնական խոհարարով, տնային տնտեսվարներով և այլն:

Քեյթ Միդլթոնը Միստիկա կղզի է մեկնել մեկ շաբաթ առաջ իր 6 ամսական արքայազնի հետ՝ թողնելով ամուսնուն՝ արքայազն Վիլյամին տանը, որպեսզի նա շարունակի իր ուսումը Քեբրիջում: Մամուլը նաև անդրադարձել է Քեյթի հանդերձանքին: Նա վիլա էր ժամանել հասարակ, բայց գեղեցիկ կապույտ սպիտակ բլուզով՝ Ralph Lauren-ից և ջինսե տաբատով Mint Velvet-ից: