ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ կառավարությանը հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով հարցրեց թե ինչու մինչև հիմա չի ներկայացվում, թե ինչ թանկացումների կլինեն ՄՄ միանալուց հետո: 

«Գոնե ակնհայտ տեղի ունեցող փաստերի մասին ներկայացրեք: Ե՞րբ կարող ենք իմանալ, թե որ ոլորտներում կլինեն թանկացումները», - նշեց նա:

Հարցին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ով նշեց, որ իրենք բանակցությունների փուլում են և դեռ Ռուսաստանին չեն ներկայացրել այն ապրանքների ցանկը, որոնք պետք է բացառություններ լինեն և այլ գին սահմանվեն:

«Արդեն կա այդ ցանկը, որը համաձայնեցվել է նաև գործարարների հետ: Իհարկե կան որոշակի ապրանքների հետ խնդիրներ, հատկապես այն դեպքում, երբ քվոտաներ են գործում, պետք է հաշվի առնել, որ ՄՄ-ն ունի ժամանակացույց, ըստ որի իջեցումներ լինելու է: Այստեղ պետք է վերապահումներով մոտենալ և անպայման լինելու են բացառություններ, հատկապես այն ապրանքների գծով, որոնք սպառման գծով են զգայուն և նաև տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեն», - նշեց նա , հավելելով, որ բացառությունների ցուցակում կլինեն դեղերը, սպառման ապրանքները: