ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը թվիթերի իր էջում արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը: Նշենք, որ վերջինս իր միկրոբլոգում գրել էր հետևյալը.

«Լավ լուր. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգել Լեռնային Ղարաբաղի հրադադարը, հատկապես` Օլիմպիադայի ընթացքում»:

Ի պատասխան սրան, Սերժ Սարգսյանի խոսնակն էլ գրել է.

«Վերահաստատելով Ջեյմս  Ուորլիքին, հավելեմ՝ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում: