Այսօր ԲՀԿ համագումարի ավարտից հետո լրագրողները ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր համագումարին: 

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե այսօր համագումարին կմասնակցի նաև Քոչարյանը:

Լրագրողների հարցն առաջացրեց Միքայել Մելքումյանի ծիծաղը, ով նշեց, որ չի մասնակցել: Այն հարցին, թե ինչո՞ւ, նա պատճառաբանեց, թե դա կուսակցական համագումար է և միայն կուսակիցներն են ներկա: