Իշխանության շրջանակներում այն կարծիքն է իշխում, թե ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը ցանկանում են կառավարության և վարչապետի հրաժարականը, սակայն վարչապետի համար թեկնածու չունեն: Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ այս տեսակետին:

Նա նշեց, որ վարչապետի ընտրությունը տեղի է ունենում խմբակցությունների հետ խորհրդակցելով:

«Օրինակ, ես կլսեմ բոլորի տեսակետը, բայց իմ կուսակցությանը կհորդորեմ, որ սատարեն ընդդիմության թեկնածուին: Թող ասեն ընդդիմություն գնացեք բերեք ձեր թեկնածուին, մենք էլ սատարենք», - նշեց նա:

Ըստ նրա, պետք է երկու թեկնածու լինի, որ երկուսն էլ գան նստեն, մենք էլ հարցեր տանք:

«Թող օդի մեջ բաներ չասեն, եթե տան այդ հնարավորությունը, ընդդիմությունն էլ չգտնի թեկնածուի, թող նոր ասեն չգտավ», - նշեց նա: