Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ընդունումից հետո ԱԺ չորս ոչ իշխանական ուժերն ակտիվորեն պայքարի դուրս եկան օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ, մասնակցեցին ցույցերի, իսկ ՍԴ-ի որոշումից հետո գործատուներին էլ խորհուրդ էին տալիս պահումներ չկատարել աշխատողներից:

Այս ամենին ակտիվորեն մասնակցում էր նաև իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ն: Սակայն YerevanNews.am-ին վերջերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավոր, ապակե տարաների արտադրությամբ զբաղվող ձեռնարության սեփականատեր Մելիք Մանուկյանը՝ շշի Մելոն պահումներ է կատարել իր աշխատակիցներից: Զարմանալին այն է, որ նա մեկ ամսվա աշխատավարձից պահումներ է կատարել միանգամից երկու ամսվա համար: Ստացվում է, որ ԲՀԿ-ն ասում է մի բան, անում՝ մեկ այլ բան:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշել էր մինչ մարտի 28-ը դադարեցնել օրենքի մի կետ, ըստ որի պահումները չկատարելու դեպքում տույժեր և տուգանքներ չէն լինի: