Ինչպես արդեն հայտնել էինք, Ազատության հրապարակ քիչ առաջ  մեկնարկել է մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքը, որը կազմակերպել են ՀԱԿ-ն ու Ժողովրդական կուսակցությունը:

Քիչ առաջ հրապարակ ժամանեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես Ազատության հրապարակից հաղորդում է YerevanNews.am-ի թղթակիցը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակ եկավ  կուսակիցների ընկերակցությամբ: Առաջին նախագահին ուղեկցում էին ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Մարդիկ ծափողջյուններով և վանկարկումներով դիմավորեցին առաջին նախագահին

Ազատության հրապարակում են գտնվում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և այլք: