Կանանց մեկ ամսյակի կապակցությամբ՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը բոլոր բուժհիմնարկները կանանց համար անվճար հետազոտություններ կանցկացնեն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

«Բացառությամբ կոսմետիկ վիրահատությունների, մնացած բոլոր ծառայությունները մենք անվճար կիրականացնենք»,- ասաց նա: