ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստ է 5 հազար դոլար տրամադրել դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար:

«Մի բան ասեմ գնացեք արեք, էդ տղեն, որ ինվալիդ ա, Կարեն Մկրտչյան, ես փողը տամ, օգնեք»,-իր խոսքում ասաց Սամվել Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ի գիշերը «32 ատամ» ակումբի դերասան Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվել: Արդյունքում հիմա անվասայլակին է և տանն է ստանում բուժում:

Հարցին` ինչո՞ւ է որոշել հենց այդ դերասանին օգնել, չէ՞ որ բազմաթիվ կարիքավորներ կան, Ալեքսանյանը պատասխանեց. «էդ տղեն դերասան էր, եւ ես հավանում եմ իրան»։