«Սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ում մեծ քաղաքական կյանք չկա: Կա կատարողական կյանք. այսինքն՝ ինչ-որ հանձնարարում են մեզ քաղաքական դաշտի տերերը, այն էլ կատարում ենք: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, հավելելով, որ սցենարիստը Հայաստանում չէ, ՀՀ քաղաքական կյանքից դուրս է

Ըստ նրա, ինչ-որ մեկը հանձնարարում է, թե ընդդիմությունը ինչ դիրքորոշմամբ պիտի հանդես գա, այդ դերն էլ կատարում է:

Այնուհետև խոսելով ոչ իշխանական ուժերի հանդիպումների մասին նշեց.

«Հետաքրքիր է նայել այդ ներկայացումները, հիմա հարկավոր է կթվորուհի գտնել: Բոլորը խորհրդակցում են, թե ով ավելի լավ կկատարի Դեզդեմոնայի դերը: Հիմա հարկավոր է գտնել խեղդվող աղջիկ»:

Ազատ Արշակյաը հավելեց, որ իշխանությունում էլ կան կթվորուհիներ. «Կթվորուհիներ ասում եմ՝ հիշելով այն ժամանակները, երբ ԱԺ-ում կային քվոտաներ կթվորուհիների, գիտնականների, մտավորականների: Ես նման տպավորություն ունեմ»:

Այն հարցին, թե այդ ներկայացման մեջ դերերն ինչպե՞ս են բաշխված, Արշակյանը պատասխանեց՝ «Ըստ շնորհալիության»: