«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի շրջապատի մարդիկ Արդարադատության ակադեմիայի երեկվա բացումից հետո համարում են, թե Մկրտումյանի պաշտոնանկության թեման, որ շրջանառվում էր ամիսներ, կարելի է փակված համարել։

Մկրտումյանի պաշտոնանկության հարցը արդիական դարձավ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի եւ նրա ութ ենթակաների դեմ քրեական գործի հարուցումից եւ նրանց ձերբակալությունից հետո։ Դատական պաշտոնյաները մեղադրվում էին խոշոր չափերի հափշտակության մեջ։ Սրանից հետո հրապարակվեց ՄԻՊ զեկույցը՝ դատական համակարգում կոռուպցիայի չափերի եւ ծավալների մասին։ Այս ամենը մեկնաբանվում էր որպես իշխանությունների կողմից Արման Մկրտումյանի դեմ ուղղված անուղղակի ճնշում՝ նրա հրաժարականին հասնելու համար։ Մկրտումյանը մասնավոր զրույցներում ասում էր, որ հրաժարական կտա, միայն եթե այդ մասին իրեն ասի անձամբ Սերժ Սարգսյանը։ Երեկ, սակայն Արդարադատության ակադեմիայի բացման ժամանակ Արման Մկրտումյանը ուղեկցում էր Սերժ Սարգսյանին։ Դատական համակարգում սա ընկալել են որպես ուղերձ այն մասին, որ Մկրտումյանը գոնե առայժմ մնում է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում