«Հրապարակը» գրում է, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին ակտիվացել է: Նա, որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, հիմնավորվել է Գորիսում:

Ինչպես Գյումրիում Վարդանիկն էր այլընտրանքային քաղաքապետարան ձեւավորել, այնպես էլ Լիսկան է Գորիսի ՀՀԿ գրասենյակը դարձրել այլընտրանքային քաղաքապետարան, որը նորոգել է եւ այնտեղ մարդկանց է ընդունում, խնդիրներ կարգավորում, կուսակցական հավաքներ անում, կարճ ասած՝ իր շուրջը նոր բեւեռ է ձեւավորում: Իսկ հունիսին Գորիսում սպասվող քաղաքապետի ընտրություններին նա փորձելու է իր մարդուն անցկացնել, որ քաղաքը դուրս չգա հսկողությունից: