Քաղտեխնոլոգները կազմվածքիս նայելով, ասում են ժամանակն է հացադուլ անելու, սակայն Արմենուհիս դեմ է՝ չեմ անի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք մարտի 28-ին կայանալիք հանրային նախնական հավաքի ժամանակ հնարավոր է հացադուլ, նշեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա չմանրամասնեց, թե ինչ ֆորմատով է լինելու հավաքը, ինչ շարունակություն կարող է ունենալ:

Նա նշեց, որպեսզի չմերժեն հրապարակի տրամադրումն այս կամ պատճառից ելնելով, շուտ են ամրագրել հրապարակը:

«Եթե ժողովուրդը ցանկանա և դրա անհրաժեշտությունը լինի, մեկ շաբաթ անց այն կարող է շարունակվել», - նշեց նա:

«ժառանգության» առաջնորդը հույս հայտնեց, որ հանդիպմանը ներկա կլինեն ազատամարտիկներ, քաղաքական և քաղաքացիական նախաձեռնության անդամներ:
Նշենք, որ հանրային նախահավաքը տեղի կունենա մարտի 28-ին 17:30՝ Ազատության հրապարակում: