Հայ –Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ ՀՀ և ԼՂՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ԲՈՒՀ-ի Ռեկտոր` Արմեն Դարբինյանը, ՊՆ Հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ` Վարդան Ավետիսյանը, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերները, որոնց կազմում էր նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, ինչպես նաև ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսկան կազմը:

Արարողությանը հաջորդեց տոնական համերգը` նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22 ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էր Հայ – Ռուսական (Սլավոնական) համալսարանը` ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ: