YerevanNews.am-ը փորձեց զրուցել վրացագետ Արկադի Ակոպովի հետ, պարզելու թե հայ հասարակությունը ինչ վերաբերմունք ունի հայ քաղկեդոնական եկեղեցիների նկատմամբ, որոնք ճանաչվել են վրացական, ընկալվում են դրանք որպես հայկական թե ոչ. վրացագետը պատասխանեց, որ հայ հասարակության մեջ չկա որոշակի կարծիք այդ եկեղեցիների վերաբերյալ, որովհետև տեղյակ չեն նրանց գոյության մասին, միայն մասնագետների փոքր խումբն է, որ տիրապետում է այդ ինֆորմացիային:
Մեր այն հարցին, թե հայկական կողմը պետական մակարդակով ինչ քայլեր է ձեռնարկում ապացուցելու համար, որ այդ շինությունները հայկական են, Ակոպովը պատասխանեց, որ այդ հարցը պետական մակարդակով երբևէ չի քննարկվել, և միայն վերջերս է Հանրային խորհրդը անդրադարձել դրան:

Հիշեցնենք, որ 2011թվականին Թուրքիան Արևմտյան Հայաստանի պատմական Տայք նահանգի հայ քաղկեդոնիկ եկեղեցիները ճանաչել է վրացական: 

Հ.Գ. Մշակութային կոթողները տվյալ ազգի միջազգային մակարդակում ներկայանալիության կարևոր միջոցներ են, իսկ դրանց մասին հասարակության շրջանում տեղեկության տարածումը առավել կարևոր է, որը սակայն չի իրականացվում մեր պետության կողմից Թուրքիայի տարածքում գտնվող հայ քաղկեդոնիկ եկեղեցիների վերաբերյալ: Նման երևույթների շարունակականությունից խուսափելու համար պետական մակարդակով լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն:

Հեղինակ` Սուսաննա Խլղաթյան