Դոնեցկի մարզում առևանգել են «Новой газета» թերթի լրագրող Պավել Կանիգինին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է լուսանկարիչ Պյոտր Շելոմովսկին: «Эхо Москвы» ռադիոկայանի փոխանցմամբ` նրա համար ընկերները առևանգողներին փոխանցել են 1000 դոլար, սակայն այդպես էլ լրագրողին բաց չեն թողել: 

Հիշեցնենք, որ Դոնեցկում երեկ քվեարկություն էր ընթանում հանրապետության ինքնավարության համար: