ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը, ով զբաղվում է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարումների խնդրով այսօր հայատարություն է տարածել.

Եթե այս շաբաթ չկատարվեն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարումները, հաջորդ շաբաթ «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը կկազմակերպի ինքնաբուխ ցույց նախագահականի դիմաց:
Պահանջներն են` կատարել գործնական քայլեր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու խնդրում և ուշացված աշխատավարձերի վճարման հարցով իրականցնել որոշակի քայլեր:
Մեզ պետք չեն իշխանությունների սուտ խոստումները, սուտ խոստումներով ընտանիք չես պահի և ոչ էլ երկիր, ապացուցեք գործով:

Արտաշես Ավետիսյան
ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր