«Հովիկ Աբրահամյանի կառավարություն տեղափոխվելուց հետո Աժ-ն ռելաքսի մեջ է: Օրենսդիր մարմինն այս օրերին հայտնվել է ազատ անկման մեջ»,- իր այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը` հավելելով, որ «Հովիկ Աբրահամյանի օրոք բոլորը լարված էին. միջանցքներում, դահլիճում միմյանց հետ շփվում էին զգուշորեն՝ ձայնագրող, տեսագրող սարքերից խուսափելով, վստահ, որ Աժ նախագահի ականջներին ամեն ինչ տեղ կհասցնեն»: Սակայն հիիմա, ըստ թերթի, խորհրդարանականներն ավելի հանգիստ են` անգամ չեն անհանգստանում տեսագրող սարքերից. «Աժ աշխատակազմում ամեն քայլափոխի տեղադրված տեսագրող սարքերն անջատվել են, թէ` ոչ, սակայն դրանք այլևս չեն խանգարում: «Մենք էլ բան չունենք մտածելու, թող հիմա էլ կառավարությունում մտածեն»,- ասում են Աժ-ում»: