Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ 13.25 ահազանգ են ստացել, որ Երևանի Խանջյան փողոցում ՝ Վերնիսաժի տարածքում կրակոցներ են հնչել: Կրակոցների արդյունքում վիրավորվել է 5 մարդ, որոնք բոլորը հոսպիտալացվել են: