ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ուշ երեկոյան «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրում այցելեց այսօր ցերեկը «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժածներին։ Նախարարը հետաքրքրվեց բոլոր հինգ վերավորվածների վիճակով, մասնագետների հետ քննարկեց ցուցաբերված բժշկական օգնությունը և հետագա բուժման անհրաժեշտ գործողությունները։ Այս մասին հաղորդում են նախարարությունից:

Նաև նշվում է, որ Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց հիվանդանոցի պատրաստվածությունը միանգամից հինգ վիրավորներին ընդունելու և պատշաճ մակարդակի բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Համալսարանական համալիրն ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Կրակոցներից տուժածների բուժման հետագա ընթացքը կգտնվի նախարարի ուշադրության ներքո։

Կարդացեք նաև` Ո՞վ է կրակել Վերնիսաժի մոտ

Լուսանկարը` Aravot.am-ից