«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավորի փեսայի հանցագործությունը ևս կարող էր պարտակվել, եթե այն չհամընկներ Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան ընդդեմ Վովա Գասպարյան առճակատման փուլի հետ: Գաղտնիք չէ, որ կողմերը պատերազմական դրության մեջ են: Ծառուկյանն ու իր խնամին լծվել են Գասպարյանին գահընկեց անելու գործին, վերջինս էլ իր ինքնապաշտպանական լծակներն է գործի դրել: Կողմերի լարված հարաբերությունների պատճառով Գոռ Առաքելյանի կրակոցները ԲՀԿ-ական թևում ալեկոծում են առաջացրել: ԲՀԿ կուլիսներում անհանգստություն կա, որ այս միջադեպը կարող է քաղաքական ենթատեքստով քննվել՝ Ծառուկյան-Արգամիչ թևի հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով: Թեև սա այն դեպքն է, որ հանցագործությունը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, սակայն այս թևը, այսպես ասած, քարեր է հավաքում, որպեսզի քրեական գործի իրենց համար ոչ ցանկալի ընթացքի դեպքում անցնեն գրոհի»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` Aravot.am-ից