«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է.«Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների` ամռանը Երևանում կրկին տեղի է ունենալու հայ մասոնների հավաք, որին ներկա է լինելու Ֆրանսիայի մասոնների առաջնորդ Գի Արսեզեն: Հավաքը, ամենայն հավանականությամբ, կլինի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: Ըստ շրջանառվող խոսակցությունների` այն ուշագրավ է լինելու նրանով, որ մասնակցելու են որոշ քաղաքական դեմքեր, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանը»: