«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում որոշում կայացրեց պարտադիր զորակոչից մինչև 2019թ. տարկետում տրամադրել Դավիթ Ռուբենի Ներսիսյանին։ Վերջինս յուրահատուկ համբավ ունեցող դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին է։

Դավիթ Ներսիսյանին տարկետում տալու միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը՝ կանխատեսելով, որ 18-ամյա այդ երիտասարդը ապագայում դառնալու է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հզոր մասնագետ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Դավիթ Ներսիսյանը փողերի լվացման դեմ պայքարողի մասնագիտությունը ձեռք է բերելու այդ ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող Մոսկվայի միջուկային ֆիզիկայի հետազոտական համալսարանում (կարճ անվանումը՝ «ՄԻՖԻ»)։ Նկատենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը քաղաքական բնույթի բազմաթիվ դատավարություններ է անցկացրել, մասնավորապես՝ 2000 թ. Արկադի Վարդանյանին կալանավորելու սանկցիաներ էր տալիս, հետագայում մերժում էր Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացրած հայցերը և այլն»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ 168.am