Նախատեսվում է, որ հուլիսի 5-ին Փարիզում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերին և ՌԴ արտաքին գործերի նախարար Ս.Լավրովը երկկողմ հանդիպում կունենան: Ենթադրվում է, որ առաջիկա բանակցությունների թեմա է հանդիսանալու Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, Սիրիայի հակամարտությունները և դրա հետ կապված քիմիական զենքի դուրսբերումը: Իտառ-Տասսը նշում է, որ այս մասին հայտարարություն է արել Ջեն Պսակին՝ ԱՄՆ դեպարտամենտի մամուլի ծառայության պետը: Նա այս մասին ասել է Քերրիին Եվրոպայում ուղեկցող լրագրողներին: Նշենք նաև, որ պետքարտուղարը հունիսի 2-ին ուղեվորվել է Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա: