Ինչպես և սպասվում էր, Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրություններն անցել են բավական լարված մթնոլորտում. արջձանագրվել են ընտրախախտումներ, տեղ են գտել որոշ թերություններ: ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով՝ ընտրողների առավելագույն ձայները բաժին է ընկել իշխող կոալիցիային: Քաղաքամայր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուները կշարունակեն պայքարել երկրորդ փուլում:
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքի շրջանին, ապա կրկին համաձայն նախնական տվյալների՝ «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուները հաղթանակ են տարել Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցխայում, Ադիգենիում, Ասպինձայում, Բորժոմիում, որտեղ համայնքապետեր են ընտրվել համապատասխանաբար Էդուարդ Աղասյանը (60,55%), Գագիկ Ղարսլյանը (80,57%), Զազա Մելիքիձեն (59,7%), Զաքարիա Էնդելաձեն (64,83%), Լևան Ծաբաձեն 49,27%) և Դմիտրի Կիպիանին (58,65%):
Ի դեպ «Վրացական երազանք» կոալիցիան արդեն սլսել է տոնել իր հաղթանակը:

Ալիկ Էրոյանց