Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամջոցները` Ուկրաինայի Լուգանսկ շրջանում, որտեղ շարունակվում են անջատողականների և ուկրաինական զինված ուժերի միջև մարտերը, կրակոցների հետևանքով մահացել է «Россия-1» հեռուստաընկերության լրագրող Իգոր Կորնելյուկը: Հեռուստաընկերության մեկ այլ աշխատակցի ճակատագիրը առ այժմ հայտնի չէ:

Ականատեսները պատմել են, որ հրաձգությունների ժամանակ ռումբը ընկել է անջատողականների վրա, որոնց կողքին աշխատում էր լրագրողների խումբը: