«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը ջեբկիրի ճարպկությամբ դարձյալ փորձում է սողոսկել քաղաքացիների գրպանը: Անցած տարվա գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը դեռ չմարսած՝ գուժեցին օգոստոսի 1-ից նոր թանկացման մասին: Երեկ խորհրդարանում հոսանքի սակագնի թանկացման վերաբերյալ լսումներ էին, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը ներկայացնում էր «հիմնավորումները»: Պարզվեց, որ թանկացումը պայմանավորված է էներգետիկ համակարգում առկա ճեղքվածքով, որը կազմում է 17,5 մլրդ դրամ` 3,85 դրամ կվտ/ժամի դիմաց:Ըստ նրա, Հայաստանի էլեկտրական ցանցերում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հիմնականում նրանով, որ 2013-14թթ. ատոմակայանի վերալիցքավորման և վերանորոգման աշխատանքներից հետո մի բլոկը նախատեսվածից 88 օր ուշ է մտել ցանց, և չի արտադրվել 300 մլն կվտ/ժամ էներգիա: Ստիպված են եղել էժան էներգիայի պահանջարկը լրացնել Հրազդանի ՋԷԿ-ի հաշվին: Մյուս գործոնը սակավաջուր տարին էր՝ ՀԷԿ-երը քիչ են արտադրել: Այս ճեղքվածքի պատճառով 11 ընկերություն դիմել է Նազարյանի հիմնարկին՝ սակագինը վերանայելու պահանջով:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը՝ Արմենպրեսի