Վիեննայում  շենքերի պատուհաններից մեկին պառկած կինը  պատճառ է դարձել փողոցում երթեւեկության կաթվածահար լինելու համար, հաղորդում է The Daily Star-ը:

Ըստ երեւույթին կինը պարզապես ցանկացել է արեւային լոգանք ընդունել, ինչի արդյունքում, անգամ վթար է տեղի ունեցել: 

Դեպքի ամսաթիվը, մեքենաների քանակը չէր նշվում: Ժամանած ոստիկանության աշխատակիցները կնոջը պատուհանին չեն հայտնաբերել, ամենայն հավանականությամբ նա նկատել և իջել էր:

Կնոջ ինքնության մասին տվյալներ հայտնի չեն, միայն ականատեսնեից մեկի կատարած լուսանկարն է հրապարակվել կայքում: