Գողության ժամանակ գող Նիկոլաս Ուիգը մտել է Ֆեյսբուք և մոռացել դուրս գալ իր հաշվից։ Գողությունը տեղի է ունեցել ԱՄՆ Մինեսոտա նահանգում։ Գողի անուշադրությունը թույլ է տվել տուժող կողմին հեշտությամբ ճանաչել նրան, իսկ ոստիկաններին՝ արագ ձերբակալել։

Տան տիրոջ խոսքերով՝ նա տեսել է գողին փողոցում և ճանաչել վերջինիս ֆեյսբուքյան նկարից։ Նահանգային ոստիկանությունը հաղորդել է, որ Ուիգը խոստովանել է իր մեղքը, նրան սպառնում է 10 տարի ազատազրկում։