«Իրավունք» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը դատի է տվել Գյումրիի քաղաքապետարանին՝ պահանջելով վճարել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձի, ինչպես նաեւ նրա տան պետական պահպանության պետական վճարը։ Գյումրիում կատարված իշխանափոխությունից հետո Սամվել Բալասանյանը հրաժարվել էր գումարը համայնքային բյուջեից փոխանցել ոստիկանությանը։ Վերոնշյալի հետ կապված փորձեցինք զրուցել Սամվել Բալասանյանի հետ, ով, սակայն, ավանդույթին անդավաճան մնալով, խոսափողը դրաց այն պահին, երբ տեղեկացավ, որ լրատվամիջոցից են։ Փորձեցինք զրուցել նաեւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, ով, ի տարբերություն պարոն Բալասանյանի, շատ բարեհամբույր կերպով համաձայնեց պատասխանել մեր հարցերին, սակայն լսելով Բալասանյանի անունը, հարցին հարցով պատասխանեց։

-Սամվել Բալասանյանն ո՞վ է։

-Գյումրիի ներկայիս քաղաքապետը։

-Ձեզ ո՞վ է ասել, որ էդպիսի քաղաքապետ կա այստեղ։ Սա հերթական իր բանսարկու գործելաոճն է, դա է իր ապրած կյանքը։ Ես դրա մակարդակին չեմ իջնելու, դա իրենից ինչ է ներկայացնում՝ եղած-չեղած մի հաշիվ։ Ես դրան ինչ պատասխանեմ, գյումրեցիները նրա ազգանունը փոխել, այլ անուն են դրել, ես ինչ ասեմ»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։