«Առավոտ»-ը գրում է. ««Առավոտի» բազմաթիվ հրապարակումները՝ կապված Էրեբունու գերեզմանատանը 4 տարի առաջ կատարված աննախադեպ մի պատմության հետ, ավարտվեցին ոչ միայն դատական երեք ատյաններում տարած հաղթանակով, այլեւ  վերջերս դատական ակտի կատարմամբ։ Աշոտ Չիթիրյանը դիմել էր Էրեբունու դատախազին, տարածքային ոստիկանություն` հայտնելով, որ 2010թ. հուլիսին այցելելով հոր՝ Հովհաննես Չիթիրյանի գերեզմանատուն, հայտնաբերել է այլ հանգուցյալի տապանաքար, հուշաքար, այսինքն, հայրական գերեզանատանը այլ հանգուցյալ է հուղարկավորվել: Ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեց քաղաքացու հաղորդման կապակցությամբ։

Քրեական գործը հետագայում փակվեց հանցակազմի բացակայության հիմքով, չպարզվեց սակայն, թե ինչպես է 1991թ. օգոստոսին հուղարկավորվածի կողքին հայտնվել 2009թ.-ից մեկ այլ հանգուցյալ։ Աշոտ Չիթիրյանը դիմեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը գտավ, որ Չիթիրյանը ճիշտ է, գերեզմանից պետք է հանվի հանգուցյալի դին։Հակառակ կողմը դիմեց վերաքննիչ, ապա Վճռաբեկ, սակայն վճիռը մնաց օրինական ուժի մեջ։ 
 Դատարանի երեք վճիռները բավական չեղան մյուս կողմի համար, որպեսզի լքեն օտարի գերեզմանը։
Եվ միայն ԴԱՀԿ միջամտությունից հետո օտար հանգուցյալի հարազատները գերեզմանից հեռացան։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։