«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով բոլոր մտահոգ քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։ Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Երեքշաբթի՝ հուլիսի 1-ին, ժամը 10:30 տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, Սարյան 22 (Գլխավոր փոստի շենք)։ 

Այդ օրը 11:00-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական որոշում, որի հիմքը չկա:

Մենք պետք է մեր բողոքը արտահայտեք, ճնշում գործադրենք և կանխենք անօրինական որոշման ընդունումը»։

Նախաձեռնությունն այսօր երեկոյան 19:00-ին, Ազատության հրապարակից կիրականացնի իրազեկման երթ։