Հարգելի՛ քաղաքացիներ, «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը կազմակերպում է հերթական ավտոերթը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին ժամը 18:30 Կենդանաբանական այգու դիմացից, Մյասնիկյան պողոտա, դեպի կենտրոն ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր մտահոգված վարորդներին միանալ բողոքի հերթական ավտոերթին և անկոտրում վճռականությամբ պարտադրելու կատարել մեր պահանջները։

Պահանջում ենք
1. վերացնել կարմիր գծերը,
2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:

Հարգանքով՝
«Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնություն