Ամերիկացի գիտնականները, որոնք հետազոտում էին դեռևս 30 տարի առաջ հայտնաբերված քարացած մնացորդները, եկել են այն եզրակացության, որ դրանք պատկանում են ամենամեծ թռչնին, որը երբևէ գոյություն է ունեցել: 

Այս հսկայական ծովային թռչնի թևերի բացվածքը կազմում է 6-7.5 մետր, որը երկու անգամ ավելի մեծ է, քան ալբատրոսինը, իսկ այն համարվում է փետրավորներից ամենամեծը: 

Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ այս 25 մլն. տարի առաջ ապրող թռչյունը հավանորեն կարողացել է էլեգանտորեն ճախրել երկնքում, սակայն հսկայական չափերի պատճառով նա ակնհայտորեն խնդիրներ է ունեցել վերելքի ու վայրէջքի ժամանակ: