Yerevannews.am-ի խմբագրությունը բավականին մեծ քանակությամբ նամակներ է ստացել բանկային հաշիվների արգելափակումների հետ կապված, և համարելով խնդիրը արդիական ցանկանում ենք անդրադառնալ:

Քաղաքացու բանկային հաշիվը արգելափակվել է ACBA-Credit Agricole բանկում` ԴԱՀԿ-ում հարուցված վարույթի հիման վրա:

«Խախտումների մասին Ես ծանուցված չեմ եղել համապատասխան կարգով, քանի, որ աշխատանքս այնպիսին է, որ հաճախակի եմ բացակայում բնակությանս վայրից և լինում Երևանից հեռու՝ Հայաստանի տարածքում: Մի քանի օր առաջ ցանկացա գումար կանխիկացնել և հայտնաբերեցի, որ քարտս արգելափակվել է: Դիմեցի բանկ և պատասխան ստացա, որ ԴԱՀԿ-ում հարուցված վարույթի հիման վրա հաշիվս սառեցվել է»:

«Օրինակս կցանկանամ բերել ինձ նման պայմանագրային ծառայության զինծառայողների վրա, որոնք15 օր գտնվում են սահմանում և եթե տուգանքով նամակը հասցեյով ուղղարկվել է հենց այդ ժամանակահատվածում՝ փաստացի նա իվիճակի չի լինի այն անձամբ ստանալ և լինելով անտեղյակ կատարած խախտումից կստանա կրկնապատկված տուգանք՝ որը հետագայում կհասնի ԴԱՀԿ և պատճառ կդառնա նրա հաշվի արգելափակմանը: Նրա ընտանիքը կմնա առանց գոյատևման համար գումարի և իրականում ծառայություն կատարելու փոխարեն՝ սահմանին կանգնած Նա ստիպված կլինի մտածել ընտանիքին իր քրտինքով վաստակած գումարը հասցնելու մասին:»- նշված էր նամակում:

Հարցի մասին Yerevannews.am-ի թղթակիցը զրուցեց ԴԱՀԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանի հետ: Նա շատ բարեհամբյուր ձևով պատասխանելով մեզ ասաց, որ ընդունված կարգի համաձայն կալանքը դրվում է այն չափի գումարի վրա, որը նշվում է վարույթում: Մեր հարցին թե ինչ՞ու են բանկ նամակ ուղղարկել հաշվի արգելափակման հարցումով. առանց դեպքի մանրամասները պարզաբանելու՝ տեղեկացված եղել է քաղաքացին թե ոչ՝ Ռիմա Եգանյանը տվյալ դեպքի մանրամասններին ծանոթ չլինելով հրաժարվեց բանավոր պատասխանել և խնդրեց խնդրո առարկայի հետ կապված հարցերը ուղղարկենք գրավոր սպառիչ պատասխան տրամադրելու համար:

Զրուցելով ACBA-Credit Agricole բանկի թեժ գծի ներկայացուցչի հետ պարզեցինք նաև, որ  քաղաքացու քարտային հաշիվը արգելափակվում է ԴԱՀԿ վարույթի հիման վրա, ապա նա կարող է կալանքից դուրս գտնվող գումարը ստանալ միայն անձնագրով մոտենալով բանկի մասնաճյուղ: Այսինքն քարտերը, որոնք նախատեսված է բանկերից անկախ հաշիվը տնօրինելու համար դառնում են անպետք: Իսկ եթե քարտը ունի վարկային գիծ ապա այդ դեպքում ՀՀ քաղաքացուն մնում է միայն ցավակցել:

Yerevannews.am-ը հետևողական է այս հարցի շուրջ և մանրամասները կներկայացնի առաջիկայում: