Երևանն այսօր կարծես հսկա գովազդային քաղաք լինի. Ամեն անկյունում մի ցուցատախտակ է՝ որևէ աղերս չունեցող քաղաքի արտաքին տեսքի հետ: Արդյո՞ք այս ամենը չի վերահսկվում: Արդյո՞ք ցանկացած ոք կարող է քաղաքի արտաքին տեսքը փչացնել՝ առաջարկելով իր ծառայությունների մատուցման վատ գովազդային պոստեռներ: Հեռու չգնալով ու չդիմելով Եվրոպական երկրների փորձին՝ մեր հարևան երկրներում շատ խիստ մոտեցում կա արտաքին գովազդի հարցում, որի պատճառաբանումը քաղաքի տեսքը վնասելն է: Տարբեր քաղաքակիրթ երկրներ հարցի լուծման տարբերակ տեսել են որպես շարժական գովազդը: Ամեն ինչ սպասվածից պարզ էր ու արդյունավետ. գովազդը հայտնվում է ամենուր, տեսանելի է բոլորին, միևնույն ժամանակ` մատչելի է, չի վնասում ճարտարապետական տեսքը, չի կենտրոնանում որևէ փողոցի կամ ճանապարհի ֆիքսված այցելուների վրա:
Իսկ որքանո՞վ է հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդը համապատասխանում քաղաքի դիմագծին: Այս մասին զրուցեցինք Հայաստանում շարժական գովազդի ոլորտում հայտնի Motion Time գովազդային ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գարիկ Կուրղինյանի հետ. «Արտաքին գովադի բացասական կողմերի մասին կարծիքը հիմնավորված է. ինչպես այլ երկրներում, այդպես էլ մեր երկրում այդ հարցին պետականորեն շատ մանրակրկիտ ուշադրություն է դարձվում, սակայն վերոնշյալը չի վերաբերվում հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդին: Հայաստանում և գրեթե բոլոր երկրներում հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդը, ի տարբերություն արտաքին գովազդի մի շարք այլ տարբերակների, չի վնասում քաղաքի արտաքին տեսքը, ավելին` դրա շնորհիվ քաղաքը գունավորվում է և ստանում ուրախ երանգներ»:
Բազմաթիվ երկրներում հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդների կրեատիվությունն արդեն հասնում է արվեստի մակարդակի. մոտեցումներ, որ գնահատում է ցանկացած ընկերություն իր գործունեության արդյունավետության համար: Ստորև ներկայացնում ենք նաև լուսանկարներ` կրեատիվ լուծումներով գովազդներ, որ հայտնվել են ավտոբուսների վրա: Քաղաքային դիմագիծն անվնաս է, գովազդը` ուշադրության կենտրոնում ու հասանելի ամենքին: