Անկախ եղանակային պայմաններից, տրանսպորտային միջոցի ստացած վնասվածքներից և այլ արտաքին գործոնների ազդեցությունից` հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդը համարվում է ամենապահովը, քանի որ այն խնամելու ու տեսքն անվնաս պահելու համար միջոցներն ավելի շատ են ու արդյունավետ:
Շարժական գովազդն, իր առավելություններով, երկար ժամանակ է արդեն, ինչ լայն կիրառություն ունի: Ամենադժվար թվացողը սակայն գովազդային պոստեռի տեսքը պահպանելն է նախնական վիճակով: Դրա համար օգտագործվում են մի քանի միջոցներ: Արդեն տեղադրված գովազդի վերահսկման որոշ մանրամասների համար զրուցեցինք Հայաստանում շարժական գովազդի առաջատարներից Motion Time (Մոշն Թայմ) ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գարիկ Կուրղինյանի հետ: Նրա խոսքերով` իրենց ընկերությունն անվճար վերացնում է մեխանիկական և եղանակային պատճառներով վնասված գովազդային հատվածները. « Մենք պարբերաբար մաքրում ենք թե գովազդը, թե՛ գովազդային կրիչը՝ տրանսպորտը, նաև` իրականացնում ենք ֆոտոմոնիթորինգներ, արդյունքում` մարքեթինգային և սոցիոլոգիական հարցումների ու հետազոտությունների շնորհիվ վերահսկում ենք գովազդի ազդեցությունը թիրախային խմբերի վրա և հաշվարկում ենք գովազդային արշավի արդյունավետությունը, ինչի հիման վրա տրամադրում ենք բավականին արդյունավետ խորհուրդատվություն մեր առկա և պոտենցիալ գործընկերներին»:
Այս ամենից բացի, Motion Time-ն առաջարկում է նաև տրանսպորտի լվացման շարժական համակարգ, ինչի շնորհիվ, ապահովվում է գովազդային կրիչների անընդհատ մաքրությունը: