Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ Սյունիքի մարզի Տանձավեր համայնքի ղեկավար Արսեն Հ.-ն 2014թ. մայիսին և հունիսին հեռախոսով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին` գյուղի բնակիչ Տիգրան Թ.-ի տնից նույն ժամանակահատվածում կատարված գողության դեպքերի մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ մամլո ծառայությունը:

Սակայն ոստիկանության ծառայողները հանցագործությունների մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: