«Գնաճը միշտ կա, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում»,- YerevanNews.am-ի հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ անդամ: Նա նշեց, որ խնդիր է տեսնում միայն արտադրական զարգացման մեջ:

«Եթե մի քանի տոկոսով գնաճ նկատվի կխթանի արտադրության ծավալներին: Եթե լոլիկի, կամ կարտոֆիլի գինը 50-ից դառնա 100 դրամ, ապա գյուղացին ավելի շահագրգռված կլինի լոլիկ կամ կարտոֆիլ աճեցնելու»:

Այն հարցին, թե գնաճը ինչի կհանգեցնի պատգամավորը պատասխանեց. «Գնաճի խնդիր կարող ենք ունենալ, բայց մենք այնքան շատ հողեր ունենք, որ եթե այդ լոլիկի գինը 38-ից 50 դրամ դառնա, ապա բոլորը կսկսեն իրենց հողերում լոլիկ աճեցնել, և հաջորդ տարի կրկին գինը կիջնի»:

«Առանց գների փոփոխության արտադրության ծավալը չի մեծանա: Խնդիրը այստեղ այնքան գնաճը չի, որքան արտադրության ծավալներ մեծացումը և արտադրության օգտագործումը» եզրահանգեց Լ. Խաչատրյանը: