Հայաստանում կա 61 հազար հաշմանդամություն ունեցող մարդ, որոնցից 150-ը երեխաներ են: Փոքր հասակում դեռ հնարավոր է նրանց ամբուլատոր բուժում տալ: YerevanNews.am-ի հետ զրույցում «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը բարձրաձայնեց հաշմանդամություն ունեցող երեխաների պրոբլեմների և դրանց հնարավոր լուծումների մասին: 

-Ինչպես հաշմանդամություն ունեցող բալիկի մայր լինելուց դարձաք «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ:

-Իմ գեր նպատակն է եղել, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքները լինեն լիարժեք, համարեն իրենց լիարժեք ընտանիք, լիարժեք անդամներով: Ինչպես նաև ստեղծել առողջ միջավայր բալիկների համար, որ նրանք շփվեն, ստանան վերականգնողական բուժում: Եթե երեխան ունի այսօր քայլելու պոտենցիալ, ինչո՞ւ նրան չօգնենք այսօր:

-Մոր զարգացվածության կարևորությունը հաշմանդամություն ունեցող երեխայի համար որքան է, և արդյո՞ք կաղապարված չի հայ մարերի մտածելակերպը:

-Ես ուղղակի հասկացա, իմ բալիկին տանելով Հայաստանի տարբեր վերականգնողական կենտրոններ, որ կան շատ բացթողումներ, որոնք պետք է լրացվեն: Ամենակարևորը այս հարցում՝ մայրերի հոգեբանական վիճակի ճիշտ ձևավորումն է: Այն, որ այս երկու տարվա մեջ մայրերը արդեն դուրս են գալիս, շփվում են, փորձում են նոր ինֆորմացիա ձեռք բերել, բառապաշարից դուրս հանել գամված է, տառապում է բառերը, արդեն իսկ մեծ առաջընթաց է: Իրենք իրենց երեծային տեսնում են ուրիշ կոնտեքստով, ուրիշ անկյան տակ: Եթե մայրերը իրենց մեջից հանեն այն կարծրատիպը, որ երեխան հաշմանդամ է, գամված է սայլակին, պրոբլեմ ունի, սահմանափակ է, ապա երեխան արդեն իրեն լիարժեք կզգա, ու երջանիկ կլինի:

-«Հայ մայրեր» կազմակերպության գործունեությունը ինչպե՞ս եք հայտնում մարդկանց, ի՞նչ միջոցներով:

-Ես համարում եմ, որ միջոցառումներ պիտի կազմակերպվեն, և կազմակերպեն հենց արվեստի գործիչները: Երբ որ արվեստի գործիչներն են կազմակերպում որևէ միջոցառում, ապա արձագանքողներն ավելի շատ են լինում: Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ հետաքրքրությունը շատ մեծացել է հատկապես արվեստագետների մոտ, որը շատ գովելի է: Նրանք կարող են հասարակության կարծրատիպերը, մտածելակերպը փոխել դեպի լավը: 

-Ի՞նչ գործողություններ պետք է իրականացվեն, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ երեխաներն իրենց լիարժեք զգան:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարացնել միջավայրը, նշանակում է երկրի ստատուսը ապահովել: Չէ՞ որ սակավաշարժ հասարակության շերտ գոյություն ունի երկրում, և հաշմանդամություն ուեցող մարդկանց համար հարմարեցված միջավայրը հարմար է բացարձակապես բոլոր մարդկանց: Թեքահարթակների կառուցում կլինի կամ տրանսպորտի մեջ հատուկ տեղ հատկացնելը, կարևոր չէ: Կարևորը, որ դա արվի, և հասարակության մեջ լիարժեք անդամ համարվի հաշմանդամություն ունեցող երեխան: Հայաստանում կա 61 հազար հաշմանդամություն ունեցող մարդ, որոնցից 150-ը երեխաներ են: Երեխաները հնարավորություն ունեն ամբուլատոր բուժում ստանալու, և մենք պայքարում ենք դրա համար:

-Դուք ինքներդ ինչ-որ միջոցառումներ կազմակերպե՞լ եք:

-Շատ միջոցառումներ է կազմակերպել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը և սեպտեմբերի 8-ին ևս մեկ միջոցառում է կազմակերպվելու: Համագործակցելու ենք Արտյոմ Վարդանյանի հետ, և միջոցառումը տեղի է ունենալու «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանում» (Jambo Exotic Park & Restaurant): Ի դեպ նշեմ, որ բազում մանկական սրճարանների ենք դիմել միջոցառումը կազմակերպելու համար, և միակ արձագանքողն ու աջակցողը Արտյոմ Վարդանյանն էր: Միջոցառման պատվավոր հյուրն է լինելու ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Միջոցառման տեղեկատվական հովանավորն է «Հայկական տեղեկատվական կենտրոնը» (Armenian Information Centre):