Հայաստանյան բանկերից ահազանգեր են ստացվում, որ Կենտրոնական բանկը ոչ պաշտոնական ադմինիստրատիվ ճնշումների է անցել դրամի փոխարժեքի անկումը կանխելու նպատակով: Այս մասին ավելի մանրամասն YerevanNews.am-ի թղթակիցը փորձեց պարզել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից, ով նշեց հետևյալը:

«Կենտրոնական բանկը չի կարող ճնշում բանեցնել մնացած բանկերի վրա, քանի որ հենց ինքն է վարում արտարժութային գործարքների քաղաքականությունը: Իսկ մնացած պարագաներում, մյուս բանկերի համար խաղի կանոնները Կենտրոնական բանկն է սահմանում»:

Իսկ այն հարցին, թե՞ ինչպես կանդրադառնա դրամի արժեզրկումը հասարակության ֆինանսական կողմի վրա, նա նշեց հետևյալը:

«Ինչպես միշտ դա բերում է ոչ այդքան լավ հետևանքների: Այն ունի երկակի նշանակություն՝ արտահանման դեպքում կարող է որոշակիորեն նպաստել արտահանման ծավալներին մեծացմանը: Խնդիրները արտահայտված հայկական դրամով, ավելի էժան են, իսկ ներմուծման համար մեզ համար ավելի անբարենպաստ է, քանի որ մենք երեք անգամ ավելի շատ ենք ներմուծում, քան արտահանում: Բնականաբար դա չի կարող դրական արդյունքների բերել»: